Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփի փաստաբանները քննարկում են հարցաքննության ձևաչափերը

Թրամփի փաստաբանները քննարկում են հարցաքննության ձևաչափերը
10.01.2018 | 13:00

ԱՄՆ նախագահի փաստաբանները քննարկում են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Դոնալդ Թրամփի հարցաքննության տարբեր ձևաչափեր, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով Թրամփի փաստաբանների թիմի պլաններին ծանոթ իր աղբյուրները:

Դատախազ Մյուլերը հետաքննում է Ռուսաստանի հնարավոր միջամտությունը 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Փաստաբանները ուսումնասիրում են զրույցի փոխարեն Մյուլերի հարցերին գրավոր պատասխանելու հնարավորությունը: Քննարկվում է նաև հետաքննության շրջանակում Թրամփին հարցաքննելուց խուսափելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ